Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման հնարավորությանը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման հնարավորությանը։ Այս մասին  հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Բացասաբար ենք վերաբերվում»,- լրագրողների հետ զրույցում նա այսպես է պատասխանել հարցին, թե ինչպես է Կրեմլը դիտարկում Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքները, որոնք կարող են ներառել այդ երկրում եվրոպական զորքերի տեղակայումը։

Պեսկովը նշել է, որ «գոյություն չունեն եվրոպական զինվորականներ, կան կոնկրետ երկրների զինվորականներ, և այդ երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամներ են»։ Նրա խոսքով՝ հենց ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայումն Ուկրաինայում հակամարտության սկզբնական  պատճառներից մեկը դարձավ։

Կրեմլի խոսնակը նաև հայտարարել է, որ կարգավորման բանակցություններում անընդհատ քննարկվում են Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքները, սակայն իշխանությունները չեն ցանկանում մանրամասները բացահայտել։

«Սակայն մենք չէինք ցանկանա այս թեման հիմա քննարկել հրապարակային ձևաչափով։ Մենք կարծում ենք, որ սա օգտակար չէ ընդհանուր արդյունավետության համար»,- ընդգծել է նա։

Financial Times-ն էլ այսօր հաղորդել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինայի համար արևմտյան անվտանգության երաշխիքների շրջանակում տրամադրել հետախուզական և օդային պաշտպանության աջակցություն։ Այսպես կոչված, «կամավորների կոալիցիան», որը գլխավորում են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, քննարկում է եվրոպական զորքեր  ուղարկելու հնարավորությունը, սակայն տեղական պաշտոնյաները խոստովանում են, որ դա հնարավոր կլինի միայն ԱՄՆ-ի աջակցությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ընդգծել էր, որ Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքեր չեն լինի։ Նա նաև ասել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանի համար խնդիր չի լինի Ուկրաինայում զորքերի տեղակայումն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի