Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով հանրային մեղադրող Վահան Հարությունյանն այսօր հանդես եկավ եզրափակիչ ելույթով՝ դատարանին խնդրելով Աջապահյանին մեղավոր ճանաչել իրեն վերագրվող արարքում։ Ըստ մեղադրողի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանրության շրջանում ունի մեծ ճանաչում, և իր խոսքով հորդորում է ռազմական հեղաշրջում իրականացնել Հայաստանում: Ենթադրյալ հանցանքը, ըստ մեղադրանքի կողմի, սրբազանն իրականացրել է դիտավորությամբ: …

