Ադրբեջանցի կինը ՌԴ-ում 5 տարվա ազատազրկման է դատապարտվել Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Ռյազանի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել և 5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել  Ռուսաստանի 55-ամյա քաղաքացուն՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության հետ համագործակցելու համար, գրում է KP-ն։

«Ռյազանում բնակվող, բնիկ Ադրբեջանից անձը WhatsApp և Signal ինտերնետային մեսենջերների միջոցով կապ է հաստատել ուկրաինական հատուկ ծառայության ներկայացուցչի հետ և նպատակային փորձեր է կատարել հետախուզական տեղեկատվություն ստանալու համար, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ»,- հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ-ն։

Հարցաքննության ժամանակ կինն ասել է, որ ուկրաինական հատուկ ծառայություններն իրենից հետաքրքրվել են Նովո-Ռյազանի ՋԷԿ-ի վիճակի մասին, երբ տեղի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Ամառանոցից նա գնացել է ջերմաէլեկտրակայան, որտեղ լուսանկարել է ռազմական մեքենան, ապա ուղարկել Ուկրաինայի Անվտանգության ծառայության գործակալին։

«Կնոջ անօրինական գործունեությունը տեղում կասեցվել է Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից»,- ընդգծել է ծառայությունը։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ ուկրաինական հատուկ ծառայություններն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում Telegram և WhatsApp մեսենջերները քաղաքացիներին դիվերսիոն և հետախուզական գործողությունների մեջ ներգրավելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի