Բաքվի զինվորական դատարանում կայացել է Արցախի ղեկավարների, պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողների» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։ Դատական նիստում լսվել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի կողմից քրեական գործի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները …

