Աթենքի Մեգարոն համալիրի Դիմիտրիս Միտրոպուլոս համերգասրահում Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ անց է կացվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցին նվիրված համերգ․ հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Հիշատակի համերգի ընթացքում ժամանակակից հայ և հույն կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել …

