ԱՄՆ-ի գալով՝ Ադրբեջանի պատերազմը ՀՀ-ի դեմ ոչ շահավետ է դառնում․ պատերազմի բացառման 100% երաշխիք չկա․ Դավիթ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Վաշինգտոնում ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կապիտուլյացիա չէ․ «ՀՀ-ի կապիտուլյացիա կլինի, եթե Նոյեմբերի 9-ը կատարվի։ ՌԴ-ն թուրքերին կվաճառի միջանցքը և ՀՀ-ից կհեռանա, ինչպես ԼՂ-ից։ Պուտինն է Էրդողանին խոստացել՝ ՀՀ-ով միջանցք տալ, ո՛չ Փաշինյանը, բայց վերցնելով այդ միջանցքը ՀՀ-ից՝ ՌԴ-ն այն վաճառելու էր թուրքերին, դուրս էր գալու ՀՀ-ից»։

Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ տարածաշրջան ԱՄՆ-ի գալով՝ Ադրբեջանի պատերազմը ՀՀ-ի դեմ ոչ շահավետ է դառնում, և իրականում՝ պատերազմի բացառման 100% երաշխիք չկա։

«Պատերազմ էր սպասվում, Փաշինյանը Վաշինգտոն գնաց ո՛չ լավ կյանքից․ ԱՄՆ-ի հանդիպումը կանխեց հարձակումը։ Եթե նույնիսկ ՀՀ-ում պրոռուսական Քոչարյանը լինի, Նոյեմբերի 9-ին վերադարձ չկա․ Թուրքիան և Ադրբեջանը խաչ են քաշել»,- ասում է նա։

Ստեփանյանը խոսել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության ճակատագրի, դրան վերադառնալու հավանակության, ՀՀ-ԱՄՆ երեք հուշագրերի, ընդդիմության կողմից միջանցք տալու մեղադրանքների, ՀՀ ներքաղաքական զարգացումների, այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան