Դե՞մ ես վարչապետին, դիմում գրի՝ գնա․ ժողովրդավար Փաշինյանը չհանդուրժեց Դրմեյանի իրավական կարծիքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
Բոլորը

«Ով իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա, թող դիմում գրի՝ դուրս գա»․ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից ընդամենը ժամեր անց՝ այսօր առավոտյան, վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ 

Ըստ ամենայնի՝ Փաշինյանի բարկացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հայտարարությունը, ըստ որի՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման։ Օգոստոսի 27-ին ՀԷՑ վերահսկողական կոմիտե անունով ֆեյսբուքյան էջում է հրապարակվել այդ մասին փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Լիպարիտ Դրմեյանը գրություն է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։

«Որպես կանոն՝ արբիտրաժային վճիռը կողմերի կողմից ենթակա է անհապաղ պարտադիր կատարման։ Այս պահին միակ անհամապատասխանությունն արբիտրաժի վճռի հետ հանձնաժողովի նախագահի կողմից ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակած լինելու հանգամանքն է, որը, ընդ որում, կատարվել է մինչև արբիտրաժային վճռի կայացումը։ Համաձայն վճռի՝ եթե ժամանակավոր կառավարիչ արդեն իսկ նշանակվել է, արբիտրաժային վճիռը կատարելու տեսանկյունից բավարար է կասեցնել վերջինիս՝ ՀԷՑ գործադիր մարմնի լիազորությունների իրականացումը»,- ասվում է գրության մեջ։

Եվ մինչ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի արդեն նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը գրություն է ուղարկում ՀԾԿՀ նախագահին՝ զգուշացնելով Հայաստանի նկատմամբ հնարավոր սանկցիաների մասին, Փաշինյանն այլ հայտարարություններ է անում։

Ստացվում է՝ Դրմեյանն աշխատանքից ազատվել է Փաշինյանի՝ ժողովրդավարական բաստիոն հռչակած Հայաստանում իրավական ճանապարհը մատնանշելու համար։ «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը շեշտում է՝ վարչապետը վաղուց է որդեգրել միանձնյա քաղաքականություն վարելու գործելակերպը։

Բռնապե՞տ է Փաշինյանը․ սոցցանցերում տարածվող այս բնորոշումն է ընդգծում հրավիրում ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը և հակադարձում՝ իսկ արդյո՞ք ճշմարտություն չէ, որ կառավարությունը Նիկոլ Փաշինյանն է։ Բադալյանը պնդում է՝ կառավարության բոլոր անդամներն ունեն ազատ արտահայտման իրավունք։

Այնինչ, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանի՝ «Կառավարությունը ես եմ» արտահայտությունը հանցագործության տարրեր է պարունակում։ Մեջբերելով կարծիքի ազատության իրավունքի մասին Հայաստանի Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ Զուրաբյանը ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ 

Նիկոլ Փաշինյանի և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի, այսպես ասած, կռվախնձորն ավելի քան երկու ամիս կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի թիմի կողմից Կառավարության դեմ ՀԷՑ-ի պետականացման հարցով արբիտրաժային հրատապ հայցն էր։ Հուլիսի վերջին գործարարի պաշտպանական խորհուրդը հայտարարեց ՀԷՑ-ը պետականացնելու գործով Հայաստանի դեմ հաղթանակի մասին՝ շեշտելով՝ «հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի պետականացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ»-ի բռնագրավման հետագա քայլերից»։ Եվ մինչ Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հայտարարում էր, որ որոշումը պարտադիր է կատարման, Հայաստանի արդարադատության նախարարը հակառակ պնդումն էր անում։

Նինա Կարապետյանցը, մինչդեռ, շեշտում է՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռների չկատարումը վնասում է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը։

Ոչ միայն հեղինակության, այլև ֆինանսական տեսանկյունից այն թանկ կարող է նստել․ Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը շաբաթներ առաջ միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար։ Գործարարի ընտանիքը պետությունից պահանջում է 500 մլն դոլարի հատուցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոզա Վարդանյան