ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սննդային թունավորմամբ Արմավիրի բժշկական կենտրոն դիմած քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է: «Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մարզային բժշկական կենտրոնում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրում 12 քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է բուժօգնության։ Արմավիրում 12 քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է բուժօգնության

