Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մայիսի 11-ին, հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Էրդողանը Պուտինին տեղեկացրել է Անկարայի պատրաստակամության մասին՝ ընդունելու Ուկրաինայի հարցով բանակցությունները։ Թուրքիայի նախագահը ողջունել է …

