Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում կունենանք մեծ ներդրումային հոսք․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

«Օգոստոսի 8-ին, երբ Վաշինգտոնում ստորագրվեցին համապատասխան փաստաթղթերը, ակնկալիքներ կային, որ ՀՀ-ի ռիսկայնության մակարդակը միջազգային ներդրողների մոտ կնվազի և վստահությունը մեր երկրի նկատմամբ կբարձրանա: Որպես

Կենտրոնական բանկ, որը հետևում է այս պրոցեսներին, ձեր գնահատականն ինչպիսի՞ն է: Վերջին իրադարձությունները ո՞նց են ազդել ՀՀ-ի ռիսկայնության աստիճանի վրա և ապագայում, եթե պրոցեսներն ընթանան այնպես, ինչպես նախատեսվում է, դա ի՞նչ էֆեկտի կարող է բերել»,- ԱԺ նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Մարտին Գալստյանը պատասխանեց, որ արձագանքները դրական են:

«Կարծում եմ՝ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պարագայում մենք կունենանք շատ ավելի մեծ ու էական ազդեցություն թե՛ ռիսկի հավելավճարի նվազման, թե՛ ներդրումների հոսքի տեսանկյունից, թե՛ ներդրումների հոսքի տեսանկյունից դեպի Հայաստան, որովհետև ամեն դեպքում դեռևս որոշակի անորոշություն պահպանվում է հետագա զարգացումների տեսանկյունից: Դրանով է նաև պայմանավորված, որ Fitch-ի կողմից եղավ ոչ թե ռեյտինգի վերանայում, այլ դրական կոննոտացիաներ»,- ասաց Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան