Եվրոպայում բելառուսական լրտեսական ցանց է բացահայտվել

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Չեխիայի հատուկ ծառայությունները, համագործակցելով Ռումինիայի և Հունգարիայի հատուկ ծառայությունների հետ, բացահայտել են Եվրոպայում գործող բելառուսական լրտեսական ցանց։ Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտնել է Չեխիայի անվտանգության և տեղեկատվության ծառայությունը (BIS), գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պրահայում Բելառուսի դեսպանատան աշխատակիցը, որն, ըստ չեխական հատուկ ծառայությունների, «դիվանագիտական ​​քողի տակ աշխատող հետախուզության սպա» է, հայտարարվել է անցանկալի անձ, իսկ Ռումինիայում ձերբակալվել է Մոլդովայի հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որը, ենթադրաբար, աշխատել է Մինսկի համար։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը։

BIS-ի հաղորդագրությունից հետևում է, որ Եվրոպայում հետախուզական ցանցը ստեղծվել է Բելառուսի պետական ​​անվտանգության կոմիտեի կողմից, որը ձգտում էր ստեղծել գործակալների ցանց և հավաքել հետախուզական տեղեկատվություն:

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին X սոցիալական ցանցում գրել է.

«Ես շնորհակալություն եմ հայտնում BIS-ին և չեխական դիվանագիտությանը լրտեսությամբ զբաղվող բելառուս գործակալներին բացահայտելու և պատժելու համար: Մենք թույլ չենք տա գործակալներին թափառել մեր երկրում և կպաշտպանենք Չեխիայի Հանրապետությունը»:

Դիվանագետի անունը, որին հրամայվել է լքել Չեխիայի Հանրապետությունը 72 ժամվա ընթացքում, չի նշվում:

Բելառուսական լրտեսական ցանցի ենթադրյալ մասնակիցների թվում է Մոլդովայի հետախուզական ծառայության (SIS) ղեկավարի նախկին տեղակալը: «Ազատություն» ռադիոկայանի ռումինական ծառայությունը հաստատել է Կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության (DIICOT) աշխատակիցների կողմից 47-ամյա մոլդովացի բարձրաստիճան սպայի ձերբակալությունը, որի անունը չի հրապարակվում: Նա մեղադրվում է Բելառուսի օգտին լրտեսություն կատարելու մեջ և հետաքննվում է պետական ​​դավաճանության համար:

Կասկածյալն անցյալ տարվա ընթացքում երկու անգամ հանդիպել է Բուդապեշտում ԱԴԾ-ի (Պետական անվտանգության կոմիտեի) աշխատակիցների հետ։ BIS-ը նշում է, որ բելառուս գործակալները ակտիվորեն օգտվել են դիվանագետների՝ Եվրոպայում ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։

Այս ամենի հետ կապված  չեխական գաղտնի ծառայության ղեկավար Միխալ Կուդելկան հիշեցրել է չեխական առաջարկը՝ «սահմանափակել Ռուսաստանից և Բելառուսից հավատարմագրված դիվանագետների տեղաշարժը Շենգենյան գոտում»։ Այս առաջարկը քննարկվում է ԵՄ մակարդակով, սակայն դրա շուրջ կոնսենսուսի հասնել դեռևս չի հաջողվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի