Դուրս եկեք այնտեղից․Նեթանյահուի կոչը՝ Գազայի բնակչությանը լայնածավալ հարձակումից առաջ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ վերջին երկու օրերի ընթացքում իր երկիրը ոչնչացրել է «50 ահաբեկչական աշտարակ» և որ դա «ընդամենը նախերգանք» է Գազա քաղաքը գրավելու գործողությունից առաջ, գրում է The  Times of Israel-ը։ Նեթանյահուն խոստացել է ոչնչացնել «ահաբեկչության բոլոր բները» Իսրայելի ռազմաօդային ուժերի շտաբում նկարահանված տեսաուղերձում։

«Ես ձեզ մի քանի օր առաջ խոստացել էի, որ մենք կոչնչացնենք Գազայի ահաբեկչական աշտարակները։ Սա հենց այն է, ինչ մենք անում ենք։ Վերջին երկու օրվա ընթացքում այդ աշտարակներից 50-ը քանդվել է։ Ռազմաօդային ուժերը ավերել է դրանք։ Հիմա սա ընդամենը ներածություն է, ընդամենը նախերգանք հիմնական ինտենսիվ գործողության՝ մեր ուժերի ցամաքային մանևրի, որոնք այժմ կազմակերպվում և հավաքվում են Գազա քաղաքում»,- ասել է նա՝ հավելելով․

«Եվ այսպես, ես ասում եմ Գազայի բնակիչներին. ես օգտվում եմ այս հնարավորությունից և ուշադիր լսեք ինձ։ Ձեզ զգուշացնում են։ Դո՛ւրս եկեք այնտեղից»։

Իսրայելի պաշտպանության բանակն էլ այսօր հայտարարել է, որ Գազա քաղաքի բոլոր շրջաններում գտնվող պաղեստինցի քաղաքացիական անձինք պետք է անհապաղ տարհանվեն՝ նախքան այդ տարածքում ՀԱՄԱՍ-ի դեմ լայնածավալ ցամաքային հարձակումը։

Վերջին օրերին Իսրայելի բանակի  կողմից տրված նախորդ նախազգուշացումները վերաբերում էին միայն որոշակի շենքերին և դրանց շրջակա տարածքին։

«Իսրայելի պաշտպանության բանակը վճռականորեն տրամադրված է հաղթել ՀԱՄԱՍ-ին և կգործի Գազա քաղաքի տարածքում մեծ ուժով, ինչպես դա արել է ամբողջ հատվածում», – X-ում գրել է իսրայելական բանակի խոսնակ գնդապետ Ավիչայ Ադրայը։

Պաղեստինցիներին հրահանգվել է ափամերձ ճանապարհով ուղևորվել Իսրայելի կողմից Գազայի հարավում ձևավորված մարդասիրական գոտի։

«Տարածքում մնալը չափազանց վտանգավոր է», – ասել է Ադրային։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ հայտարարել է, որ Գազան կվերածվի ավերակների, եթե չզինաթափվի և չազատի 23 ամիս պահված պատանդներին։

«Երեկ աննախադեպ փոթորիկ հարվածեց Գազային», – գրել է  Կացը X-ում․«Երեսուն բարձրահարկ շենքեր, որոնք նախատեսված էին ահաբեկչական կազմակերպությունների համար, ենթարկվել են հարձակման և ոչնչացվել են, իսկ տասնյակ այլ ահաբեկչական վայրեր ռմբակոծվել և ոչնչացվել են՝ հսկողության և ահաբեկչական հարձակումների ենթակառուցվածքների ստեղծումը կանխելու և ցամաքային զորքերի տեղակայման համար ճանապարհ հարթելու համար»։

Գրառմանը կից ներկայացված է տեսանյութ , որը ցույց է տալիս Գազա քաղաքի Ռիմալ շրջանում գտնվող Ալ-Ռուջա աշտարակի փլուզումը, այն բանից հետո, երբ Կացը խոստացել էր, որ «Գազա քաղաքի երկնքում հզոր փոթորիկ է լինելու»։

Հավելենք, որ օգոստոսի 20-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաստատել էր Գազա քաղաքի վրա  հարձակվելու ծրագիրը: Գործողությունն անվանվել է «Գեդեոնի մարտակառքեր II», և զորակոչվել է ավելի քան 60,000 պահեստազորային:

Օգոստոսի 29-ին չեղարկվել էին ամենօրյա «մարտավարական դադարները», որոնք թույլ էին տալիս միջազգային մարդասիրական կազմակերպություններին օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի