Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովին նշանակել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահականի կայքում։ Ումերովը ՊՆ-ն ղեկավարում էր 2023 թվականի սեպտեմբերից։ Նրան համարում էին ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդ, սակայն հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում դիվանագիտական առաքելությունը կղեկավարի Օլգա Ստեֆանիշինան, որը նախկինում զբաղեցնում …

