Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 19-ին շնորհավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Արցախյան հերոսական ազատամարտի տարիներից սկսյալ` ռազմաքաղաքական պատասխանատու պաշտոններում Դուք կարևոր ներդրում բերեցիք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության և անկախ պետականության ամրապնդման գործում: Անցող տասը տարիների ընթացքին, …

