Վարչապետը հանձնարարեց վերանայել էլեկտրական շարժիչներով մեքենաների մաքսատուրքն ու գույքահարկը հանելու հնարավորությունը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում մինչ օրակարգի հարցերին անցնելը հանձնարարականներով հանդես եկավ, որոնցից մեկը վերաբերում էր Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելուն:

Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական  շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շաքր հարկատեսակներ և վճարներ:

«Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալի խթանի անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին մեկամսա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից, տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- հավելեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Շողիկ Գալստյան