Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են. գրում է gazeta.ru-ն: Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.07%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 45.46 դոլարի։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների գինը նվազել է 0.06%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47.71 դոլարի։

