Արցախա-ադրբեջանական շփման գծում գիշերը հանգիստ է եղել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: «Հրաձգային զինատեսակներից կրակոցներ եղել են, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է եղել»,- ասաց Հասրաթյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել …

