«Փաստ» օրաթերթը գրում է. 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավաբան–իրավապաշտպանների խումբը 359 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իրավաբան–իրավապաշտպանների խմբի անդամ Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ընթացքի մեջ են գանգատները: «23 գանգատի դատաքննությունը սկսված է: ՄԻԵԴ–ը նշված գանգատների գործով սկսել է վարույթ իրականացնել»,–«Փաստ»–ին ասաց Արա Ղազարյանը: Առանձնացված 23 գործերի մեջ են մտնում Թալիշի …

