Հիմնական քաղաքական ուղղվածությունը միտված է եղել կրթության որակի բարելավմանը. ԿԳ նախարար

Լուրեր

24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է եկել կառավարության մեկ տարվա գործունեությանը նվիրված  հաշվետու մամուլի ասուլիսով: Նախարարը հակիրճ ներկայացրել է կրթության ոլորտի ձեռքբերումներն ու կատարված աշխատանքները՝ նախակրթարաններից  մինչև բարձրագույն կրթության համակարգ. «Վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հիմնական քաղաքական ուղղվածությունն միտված է եղել կրթության որակի բարելավմանը:  Կրթության որակի բարձրացման շրջագծում փորձել ենք գնալ երեք ճանապարհով. առաջին՝ հիմքեր ստեղծել որոշակի կառուցվածքային  փոփոխությունների համար, երկրորդ՝ ունենալ ֆինանսավորման համապատասխան միջոցներ, այդ թվում նաև դոնորների աջակցությամբ՝ իրականացնելու բովանդակային լուրջ փոփոխություններ և երրորդ՝ քայլեր ձեռնարկել կրթության հիմնական շահառուների /ոսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, դասախոսներ/ կրթական և մասնագիտական նշաձողի բարձրացման ուղղությամբ: Այս ուղղություններով կառավարության հանձնարարականները ուղենշային են եղել, որոնց հիման վրա հանրակրթության համակարգում լոկալ ծրագրեր են սկսվել: Խոսքը, նախ վերաբերում է բնական գիտությունների առաջանցիկ զարգացմանը, էլեկտրոնային կրթության ներմուծմանը, հեռավոր գյուղական դպրոցների և քաղաքային առաջատար ուսումնական հաստատությունների միջև հեռավար դասերի կազմակերպմանը, ձեռնարկատիրական  և ֆինանսական կրթությանը, օտար լեզուների դասավանդման մեջ որակական փոփոխությունների ապահովմանը»,-նշել է Լ. Մկրտչյանը: ԿԳ նախարարը, մասնավորապես, ներկայացրել է հետևայլ հաշվետվությունն ըստ իրականացված ծրագրերի.  

  • «Կրթության բարելավում» վարկային ծրագրով 2016 թվականին Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում գործարկվել է 24 նախակրթարան (որից 15-ը՝ գյուղական, այդ թվում 2-ը` սահմանամերձ, 9-ը՝ քաղաքային համայնքներում), և  2017 թվականին  Արագածոտնի, Սյունիքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում՝ 23 նախակրթարան (որից 18-ը՝ գյուղական, 5-ը քաղաքային համայնքներում), ընդհանուր առմամբ՝ նախատեսված 1200 սովորողի համար,
  • ստեղծվել և գործարկվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների կայքէջերը, որոնցում տեղադրվում են հաստատությունների եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները և բյուջեների նախագծերը: Նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների անհատական կայքէջերում՝ http://schoolsite.am/ միջավայրում, տեղադրված են 2017 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ֆինանսական հաշվետվությունները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ֆինանսական հաշվետությունները տեղադրված են Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքում: ՀՀ մարզպետարանների ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների անհատական կայքէջերում տեղադրված են 2017 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվությունները,
  • հաստատվել է «Հայաստանի Հանրապե­տու­­թյան պետական հանրակրթական    ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի նոր օրինակելի կանոնադրությունը, համաձայն որի դպրոցի կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղ­բայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձը,
  • մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել պետական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման բանաձևերում փոփոխություն կատարելու առաջարկությունը: Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևը խնդիրներ է առաջացնում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների ծախսերի պլանավորման համար: Փոքր խտությամբ դասարաններ ունեցող դպրոցների համար պլանավորված միջոցները չեն համապատասխանում հանրակրթական ծրագրերի իրականացմանն անհրաժեշտ կարիքներին: Ընդ որում, 10-ից փոքր դասարանի միջին խտություն ունեցող դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների թվի շուրջ 30 տոկոսը: Միաժամանակ, մեծ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները ստանում են իրենց փաստացի ծախսերը զգալիորեն գերազանցող գումար, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ: Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է նշված խնդիրների կարգավորման և հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխման անհրաժեշտությամբ,
  • հանրապետության 13 դպրոցներում 2017թ. սեպտեմբերից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների  ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ (վերապատրաստվել է 46 ուսուցիչ, ծրագրում ընդգրկված է շուրջ 1600 սովորող, ԿԳ նախարարի հրամանով հաստատվել են նշված առարկաների ծրագրերը):

Հանրապետության 1257 դպրոցների մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում 2017թ. սեպտեմբերից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական  տարրերի ներառմամբ (վերապատրաստվել է 1359 ուսուցիչ, ծրագրում ընդգրկված է շուրջ 62900 սովորող, ԿԳ նախարարի հրամանով հաստատվել է նշված առարկայի փորձնական ծրագիրը):
Հանրապետության շուրջ 250 դպրոցների 10-րդ դասարաններում 2017թ. սեպտեմբեր ամսից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցմամբ (ԿԳ նախարարի հրամանով հաստատվել է դպրոցների ցանկը,  առարկայի փորձնական ծրագիրը, վերապատրաստվել է 250  ուսուցիչ, ծրագրում ընդգրկված է շուրջ 6300 սովորող):

  • ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և մենթոր դպրոցների կողմից իրականացվել է գործընկեր դպրոցների անհատական կարիքների վերհանում: 13 մենթոր դպրոցները հեռահաղորդակցային կապի միջոցով գյուղական և սահմանամերձ համայքների 42 գործընկեր դպրոցների շուրջ 1700 սովորողի մասնակցությամբ իրականացվել են հեռավար դասեր` բնագիտական առարկաներից 7-12-րդ դասարաններում:
  • Մշակվել են օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման նոր հայեցակարգեր:
  • Կրթության որակի բարձրացման և դպրոցների խոշորացման ծրագրի շրջանակում վերամիավորվել է 13 հանրակրթական դպրոց:
  • Ամփոփման փուլում է «Ուսուցիչ» ծրագրի մշակման աշխատանքները:
  • 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ 208 հանրակրթական ուսումնական հաստատություններում գործում են «Արմաթ» ինժեներական խմբակներ՝ շուրջ 4700 սովորող,
  • «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը ստացել է միջազգային ճանաչում. Մեծ Բրիտանիայի (ՄԲ) ճանաչման ազգային գործակալության (UK NARIC) զեկույցը հաստատել է ԱԲ-ն որպես միջազգային լավագույն դպրոցական ծրագրերին (UK A-levels, US AP) համազոր ծրագիր, ԱԲ-ն ներառվել է Մեծ Բրիտանիայի բուհական ընդունելության միասնական համակարգում՝ UCAS-ում, որպես միջազգային որակավորումներին (European Baccalaureate, International Baccalaureate) համազոր հանրակրթական ծրագիր ՀՀ-ից և ճանաչվել միջազգայնորեն առաջատար մի շարք բուհերի կողմից։ Մեկնարկել է ԱԲ ծրագրում դպրոցների ներգրավման գործընթացը. ՀՀ մարզերի և Արցախի 21 դպրոց ներառվել է ԱԲ-ի դպրոցների թեկնածության փուլում։ Մեկնարկել է ԱԲ ծրագրում ուսուցիչների ներգրավման գործընթացը. ընտրական փուլերը հաղթահարել և մասնագիտական զարգացման ծրագրում ներառվել է ՀՀ մարզերի և Արցախի շուրջ 110 ուսուցիչ,
  • ընդլայնվել է «Կայուն դպրոցական սննդի» ազգային ծրագիրը` 2017 թվականին ծրագրում ընդգրկվել է նաև Տավուշի մարզը: Իրականացվել է ընդհանուր թվով 75 դպրոցների տնօրենների վերապատրաստում, 25 դպրոցներում խոհանոցների վերանորոգում  ( 40.820 ԱՄՆ դոլար), որոնցում սովորում է 2755 աշակերտ: Խոհանոցային սարքավորումներ տրամադրվել է 61 դպրոցների (238.755 ԱՄՆ դոլար): Թվով 14 դպրոցների խոհանոցային սարքավորումներ կտրամադրվի մինչև տարվա վերջ (շուրջ 27.000 ԱՄՆ դոլար): Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված են շուրջ 90000 երեխաներ, որնցից շուրջ 30000 պետական բյուջեի հատկացումներով:
  • ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում, հատուկ 4 դպրոցների և երեխաների գնահատման կենտրոնի վերակազմավորման արդյունքում ձևավորվել են 6 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ Երևան, Գորիս, Կապան, Սիսիան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում: Լոռու և Սյունիքի մարզերի հատուկ դպրոցներում սովորող բոլոր երեխաներն ընդգրկված են հանրակրթական դպրոցներում: ՀՀ-ում ներառական կրթության մեջ ընդգրկված է շուրջ 5800 երեխա,
  • ՀՀ սահմանամերձ և սոցիալական աջակցություն ստացող  39 համայնքների 49 դպրոցների 1-12-րդ դասարանի սովորողներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում են անվճար դասագրքեր,
  • «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում, շինարարական աշխատանքներ են ընթանում Մեծամորի թիվ 2 (540 573,000 հազար դրամ), Արարատի (476 831.000 հազար դրամ), Մարտունու թիվ 2 ( 179 695,000 հազար դրամ), Հրազդանի թիվ 1( 230 984,000 հազար դրամ  և Նոյեմբերյանի ( 103 071,000 հազար դրամ)ավագ դպրոցներում:
  •   ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվել` Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում (28.610.120 հազար դրամ), Ապարանի  մարզառազմական վարժարանում (35.836.020 հազար դրամ), Սպիտակի պետական քոլեջում (10.028.885 հազար դրամ), Ստեփանավանի ավագ դպրոցում ( 54.149.136 հազար դրամ), Երևանի թիվ 115 ավագ  դպրոցում ( 28.162.080 հազար դրամ), Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցում (17.643.355 հազար դրամ),
  • մշակվել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների խոշորացման վերաբերյալ առաջարկություն, համաձայն որի` 14 ուսումնական հաստատություններից  մնալու  են 6 հաստատություններ,
  • ՄԿՈՒ համակարգում դուալ ուսուցման փորձնական ներդրում է իրականացվում 4 քոլեջներում, հետևյալ 4 մասնագիտություններով` Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում` «Զբոսաշրջություն» (19 ուսանող) և «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում»(16 ուսանող), Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում` «Գինեգործություն և հյութերի արտադրություն» (14 ուսանող), Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում` «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» (15 ուսանող), Երևանի պետական հումանիտար քոլեջում` «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» (20 ուսանող),
  • Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի աջակցությամբ 9 ՄԿՈՒ հաստատություններում` Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում, Արարատի պետական քոլեջում, Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական, Վարդենիսի Բադեյան պետական քոլեջներում, Հրազդանի և Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարաններում տեղադրվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք օգտագործվում են ֆորմալ ուսուցման (համապատասխան մասնագիտության առկայության դեպքում), արտաուսումնական խմբակների պարապմունքների, կարճաժամկետ ուսուցման ծրագրերի ընթացքում: Յուրաքանչյուր հաստատությունում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում սովորող անձանց միջին թիվը տարեկան կազմում է 200 մարդ,
  • մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ձևավորման հայեցակարգը»,
  • մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել բուհերում կառավարման արդյունավետության ցուցանիշների ներդրման հայեցակարգը,
  • մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը,
  • միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքում, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում ուսանելու համար գործուղվել է ՀՀ 206 քաղաքացի (ՉԺՀ՝  17, Բուլղարիա 4, Ռումինիա՝ 6,  Լեհաստան՝ 5, Հորդանան՝ 8, Վրաստան՝ 9, ՌԴ՝ 157):
  • Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ՌՆԿ-ի աջակցությամբ լրամշակվում է «Կրթության զարգացման պետական ծրագիր-2030-ը», որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:
  • Գիտության ոլորտում մեծ հեռանկար է խոստանում «Հորիզոն 2020» ԵՄ ծրագիրը, որի լիարժեք անդամն է ՀՀ-ն: Հայաստանում բացվել է համանուն հիմնադրամի գրասենյակը, որը լայն հնարավորություն է ընձեռում գիտական կազմակերպություններին և անհատ գիտնականներին՝ ԵՄ դրամաշնորհային բազայից: