Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը Էջմիածնում, Factor TV-ի հարցին ի պատասխան, անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ իր մասին հնչեցրած հայտարարություններին։

«Եթե ես չեմ տիրապետում, ինքն է տիրապետում, իր տիրապետածի արդյունքը պատերազմ հրահրելն էր, զոհեր տալն էր, հողեր հանձնելն էր, իմ ազգին խեղճացնելն էր»,- ասաց Ծառուկյանը։

Նա հիշեցրեց 2015 թվականին Բաքվում անցկացված Եվրոպական օլիմպիական խաղերը՝ նշելով, որ անձամբ է բանակցել միջազգային օլիմպիական կառույցների ղեկավարների հետ, որպեսզի հայկական պատվիրակությունը անվտանգ պայմաններում մասնակցի մրցումներին։ Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանից Բաքու մեկնած 50 մարզիկներից «մեկի մազը չի ծռվել»։

Անդրադառնալով Պակիստանի թեմային՝ Ծառուկյանն ասաց, որ հենց Փաշինյանն է ստորագրել Պակիստանը որպես պետություն ճանաչելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի հայտարարություններին, ասել էր։

«Ասենք Ծառուկյան Գագիկը, արա, բռնել ա ինչ-որ աշխարհաքաղաքական վերլուծություններ ա անում։ Արա՛, դա քո ի՞նչ խելքի բանն ա, ընկեր: Քո կարծիքով՝ Հայաստանի ժողովուրդը մոռացե՞լ ա քո իրական անունը: Պարզվեց, էդքան որ ասում էին երաշխավոր-երաշխավոր, ասում ա, օրինակ, Պակիստանը կարող է լինել մեր անվտանգության երաշխավորը: Վա՜յ, Պակիստանը լինի քո անվտանգության երաշխավորը։ Բայց վախենամ նույնիսկ Պակիստանը այլևս քո անվտանգությունը չի կարող երաշխավորել: Քո անվտանգությունը կարող է երաշխավորել միայն Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական ծառայությունը»,- հայտարարել էր Փաշինյանը Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան