Հայ աշակերտը մրցանակ է ստացել ԱՄՆ-ում անցկացվող Regeneron ISEF 2026 միջազգային գիտական մրցույթում

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում անցկացված Regeneron ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառում արժանացել է 3-րդ կարգի մրցանակի՝ «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում։ Նրա հետազոտությունը նվիրված է մթնոլորտային ջրի հավաքման արդյունավետության բարձրացմանը՝ գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ։

«ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի ունեցած Regeneron ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը:

Regeneron ISEF 2026-ն աշխարհի խոշորագույն, ամենահեղինակավոր և բարձր մրցունակությամբ դպրոցական գիտական մրցույթներից է, որին այս տարի մասնակցում են շուրջ 70 երկրների ավելի քան 1600 լավագույն երիտասարդ գիտնականները՝ ներկայացնելով նորարարական նախագծեր գիտության և տեխնոլոգիաների լայն շրջանակում։ Մրցույթն ընդգրկում է 22 ոլորտ, որոնցից յուրաքանչյուրն ունի 7-8 ենթաոլորտ՝ ֆիզիկայից և ինժեներությունից մինչև կենսաբանություն և այլ կիրառական գիտություններ։

Ալբերտ Շահինյանի հետազոտությունը (PHYS066 — AWH Enhancement via Multilayer Graphene) նվիրված է գլոբալ նշանակություն ունեցող խնդիրներից մեկին՝ ջրի սակավությանը, և նպատակ ունի բարձրացնել մթնոլորտային ջրի հավաքման (Atmospheric Water Harvesting – AWH) արդյունավետությունը՝ գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ։ Աշակերտի հետազոտության մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև ՀԱՊՀ կայքում։

Հիշեցնենք, որ Ալբերտ Շահինյանը հեղինակավոր միջազգային մրցույթին մասնակցության հնարավորություն էր ստացել՝ որպես ս․թ․ մարտի 28-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի (ASSF) եզրափակիչ փուլի մրցանակակիր։ ISEF 2026-ին մասնակցել են նաև «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի 12-րդ դասարանի սովորող Մարիա Մելիքյանը և 11-րդ դասարանի սովորող Ալյոնա Հակոբյանը՝ «Շրջակա միջավայրի ճարտարագիտություն» անվանակարգում ներկայացնելով Sorbroot նախագիծը։ Վերջինիս շրջանակում աշակերտները ուսումնասիրել են ջրի մաքրման գործում պլաստիկ թափոնների կիրառության հնարավորությունները։

Հիշեցնենք, որ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը մեկնարկել է ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ 2021 թվականին։ Այս տարի մարտի 28-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ թվով 6-րդ փառատոնը, որին մասնակցեցին շուրջ 140 սովորողներ Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 40 հանրակրթական ուսումնական հաստատություններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծեր։ Ներկայումս ընթանում է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն – 2027» մրցույթի հայտերի ընդունումը, որի մրցանակակիրները ևս հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց հետազոտությունները ԱՄՆ և ԵՄ երիտասարդ գիտնականների մրցույթներին»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։