2017 թ. հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվեցին ՉԺՀ պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը՝ Չինաստանի ազգային պաշտպանության համալսարանի պրոֆեսոր, Պաշտպանական հետազոտությունների դպրոցի նախկին պետ, գեներալ-մայոր Ճան Ինլիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Չինաստանի ազգային պաշտպանության, ռազմական բարեփոխման և արդիականացման, միջազգային ռազմական համագործակցության ոլորտների մասնագետ բարձրաստիճան զինվորականներ: Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության նորանշանակ …

