Հուլիսի 4-ին՝ ժամը 13:17-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող կահույքի արտադրամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը: Ըստ նախնական տեղեկության՝ այրվում է 300 քմ տարածք: Դեպքի վայրում է գտնվում Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, …

