ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մեր բոլոր նախագահները եկել ու զբաղվել են պոտենցիալ վտանգը՝ մտավորականությանը վերացնելով. Էդգար Բաղդասարյան

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանում քաղաքական, սոցիալական, մշակութային կամ որևէ այլ ոլորտում դիսկուրս չեք տեսնի, այլ միայն ավտորիտար որոշում, Թումանյանի թանգարանում բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերին նվիրված ցուցադրության փակումը դրա հետևանքն է։ Եթե կան տնօրենին սպառնացողներ, նշանակում է՝ հողը դրա համար նպաստավոր է, հակառակ դեպքում՝ այդ մարդիկ ձենները կկտրեին, կնստեին տեղները։ Հուսով եմ՝ ցուցադրության փակումը տենդենց չէ, այլ հիմարության հետևանք, հակառակ դեպքում ճամպրուկս պետք է հավաքեմ»,- նման կարծիք է հայտնում կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Անդրադառնալով ցուցահանդեսի փակման հետ կապված  փոխնախարար Արև Սամուելյանի պարզաբանումներին, մեր զրուցակիցը նկատում է․ «Ինչ էր ասում՝ չհասկացա, դա չինովնիկի տեքստ էր, միանգամից երևում էր, որ մարդը չգիտեր՝ ինչ ասեր»։

Խոսելով իրադարձությունների այս ֆոնին մտավորականության դերի մասին, Է․ Բաղդասարյանը նշում է․ «Մենք չունենք մտավորականություն։ Մեր «մտավորականությունը» սպասում է, որ  ընտրությունից ընտրություն իրեն թանկ վաճառի, մի կոչման համար պատրաստ է Բաղրամյան 26-ի, Կառավարության շենքի աստիճանները փայլեցնել, այս մարդիկ մտավորական կոչվել չեն կարող։ Մենք մտավորականություն չունենք, որովհետեւ ամեն քաղաքական շերտ իր իշխանությունը պահելու համար ոչնչացնում է առողջ ծիլերը։ Մեր բոլոր նախագահները եկել են ու առաջինը դրանով են զբաղվել՝ պոտենցիալ վտանգը վերացնելով։ Իշխանության համար վտանգն այն է, որ հանկարծ որևէ մեկը աչք չդնի իրենց տեղի վրա, չուժեղանա»։

Կինոռեժիսորը անդրադառնում է նաև այն հանգամանքին, որ Կրթության և գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը՝ առավելություններ վերապահելով այդ լեզվին։ Հարցին, թե արդյոք չկա վտանգ, որ սա ռուսական քաղաքականության ճնշման հետևանք կարող է լինել, Է․ Բաղդասարյանը պատասխանում է․ «Չեմ կարծում, որ ճնշմամբ կարելի է սովորեցնել այս կամ այն լեզուն, եթե անգամ ճնշումը կա, իսկ ճնշում չի կարող չլինել, որովհետև մենք փոքր պետություն ենք և քաղաքական, մշակութային առումով ֆակտոր չենք։ Դրանից կարելի է  խուսափել՝ կառուցելով արժանապատիվ պետություն։ Հակառակ դեպքում կդառնանք վասալ, ֆորտ պոստ, գուբերնիա»։

Մեր զրուցակիցը խոսել է նաև մշակութային ոլորտի խնդիրներից, մասնավորապես՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագծից, որը  կառավարության հաստատմանը կներկայացվի այս տարվա նոյեմբերին․ «20 տարի սպասել ենք այդ օրենքին, բայց ոչ այս տեսքով։ Դա լավ բիզնես ծրագիր է, բայց որևէ կերպ չի նպաստում ազգային կինոյի զարգացմանը։ «Կինոյի մասին» օրենքը կարելի է նվիրել Ադրբեջանին, որ իրենց էլ քայքայի։ Դուք կարող եք օրենքից հանել կինո բառը և փոխարինել նրբերշիկով, ու էլի ոչինչ չի փոխվի»,- ասում է նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աննա Բաբաջանյան