Սիրիայի անցումային նախագահը կոչ է արել միավորել ջանքերը Ասադի տապալումից մեկ տարի անց

Լուրեր

02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան սիրիացիներին կոչ է արել համատեղ աշխատել իրենց երկիրը վերականգնելու համար՝ նշելով Բաշար ալ-Ասադի երկարամյա ղեկավարի տապալման մեկ տարին, գրում է Al-Arabiya-ն։

Ալ-Շարաայի գլխավորած դաշինքն անցյալ տարվա նոյեմբերի վերջին կայծակնային հարձակում սկսեց՝ գրեթե 14 տարի տևած պատերազմից հետո դեկտեմբերի 8-ին գրավելով մայրաքաղաք Դամասկոսը և վերջ դնելով Ասադների ընտանիքի՝ ավելի քան հինգ տասնամյակ տևած կառավարմանը։

Մայրաքաղաքի հայտնի Ումայադ մզկիթում լուսաբացին աղոթքից հետո ալ-Շարաան «գովաբանել է Դամասկոս մտած մարտիկների զոհողություններն ու հերոսությունը», ասվում է նախագահության հայտարարության մեջ։

«Ներկայիս փուլը պահանջում է բոլոր քաղաքացիների ջանքերի միավորում՝ ուժեղ Սիրիա կառուցելու, նրա կայունությունն ամրապնդելու, ինքնիշխանությունը պաշտպանելու և նրա ժողովրդի զոհողություններին համապատասխան ապագայի հասնելու համար»,- ասել է ալ-Շարաան, որը եղել է զինվորական հագուստով՝ ինչպես մեկ տարի առաջ մայրաքաղաք մտնելիս։

Հրապարակման համաձայն՝ Ալ-Շարաային հաջողվել է վերականգնել Սիրիայի միջազգային հեղինակությունն ու ապահովել պատժամիջոցների վերացումը։ Սակայն նա լուրջ մարտահրավերների է բախվում անվտանգության ապահովման, փլուզվող ինստիտուտների վերականգնման, սիրիացիների վստահությունը վերականգնելու և իր երկիրը միասնական պահելու հարցում։ Երկրի ալևի և դրուզ փոքրամասնությունների միջև դավանանքային արյունահեղությունը, ինչպես նաև Իսրայելի շարունակական ռազմական գործողությունները ցնցել են երկրի փխրուն կայունությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «առջևում սպասվում է շատ ավելին, քան պարզապես քաղաքական անցումը. դա հնարավորություն է՝ վերականգնել քանդված համայնքները և բուժել խորը բաժանումները»։

«Սա հնարավորություն է՝ ստեղծելու մի ազգ, որտեղ յուրաքանչյուր սիրիացի, անկախ էթնիկ պատկանելությունից, կրոնից, սեռից կամ քաղաքական պատկանելությունից, կարող է ապրել անվտանգ, հավասար և արժանապատվորեն»,- ասել է նա հայտարարության մեջ՝ կոչ անելով միջազգային աջակցություն ստանալ։

Քրդական վարչակազմը, որը վերահսկում է Սիրիայի հյուսիս-արևելքի որոշ հատվածներ, մարտին կնքված համաձայնագրի համաձայն՝ պետք է իր ինստիտուտներն ինտեգրի կենտրոնական կառավարությանը մինչև տարեվերջ, սակայն գործընթացը կանգ է առել։ Քրդական առաջնորդ Մազլում Աբդին կիրակի X-ում արված գրառման մեջ վերահաստատել է քրդերի հավատարմությունը համաձայնագրին՝ ասելով, որ այն հիմք է «ժողովրդավարական, ապակենտրոնացված Սիրիայի կառուցման համար՝ ամրապնդված ազատության, արդարության և հավասարության արժեքներով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի