ԵՄ անդամ երկրների հետ առանց վիզային ռեժիմը մեծ ձեռքբերում է․ՀՀ-ն նահանջի տեղ չունի․ քննարկում

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները չեն բացառվում, բայց ՀՀ-ԵՄ փաստաթղթի ստորագրման համար «Հայաստանը նահանջելու տեղ չունի, քանի որ երկրի առաջին դեմքն անգամ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի գագաթաժողովում հայտարարեց, որ այն ստորագրվելու է։ Այս մասին մեդիա-կենտրոնում հրավիրված «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով քննարկմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Լեհական EURACTIV Poland-ի գլխավոր խմբագիր Կառոլինա Զբիտնևսկան իր խոսքում շեշտեց, որ Լեհաստանի արտաքին քաղաքականության հիմնական անկյունաքարերից մեկն է շարունակում մնալ այն, որ Բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ ԵՄ-ն հստակ հայտարարությամբ հանդես գա, որ ԱԼԳ անդամ երկրներն ունեն ԵՄ-ին միանալու հեռանկար։

«Եվրոպան առանց սահմանների» ուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Իրինա Սուշկոյի կարծիքով՝ ուկրաինական Մայդանից հետո Ուկրաինան շատ դժվարությունների է հանդիպել, սակայն միևնույն է, հստակ արդյունքներ է արձանագրել։ «Եվ առանց ավելորդ համեստության կարելի է նշել, որ մենք հաջողության հասանք․ Մայդանից հետո շատերն ասացին, որ ԵՄ-ի արժեքները մեր բոլորի արժեքներն են»,- ասաց Սուշկոն։

Ուկրաինացի բանախոսի կարծիքով՝ ԵՄ-ի անդամ երկրների հետ առանց վիզայի ռեժիմին անցնելն արդեն իսկ մեծ ձեռքբերում է, և հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստանին ևս նման հնարավորություն կընձեռվի։ Մոլդովայի Եվրոպական քաղաքականության և բարեփոխումների ինստիտուտի (IPRE) փորձագետ Յուլիան Ռոսուի խոսքով՝ Մոլդովայի համար նվաճումներից մեկը վիզաների ազատականացումն է։

«Նաև կարևորություն է ստանում Մոլդովայի և Ուկրաինայի միջև համատեղ անցակետերի վերահսկողությունը, որը ավելացնում է տարածաշրջանում անվտանգությունը»,- ասաց Յուլիան Ռոսուն։ Ռոսույի խոսքով՝ կա գոհացուցիչ վիճակագրություն, ըստ որի՝ մոլդովական ապրանքների արտահանումը հիմնականում 67 տոկոսով կազմում են ԵՄ անդամ երկրները։

Factor.am-ի հարցին, թե Ասոցացման համաձայնագրին միանալուց հետո վիզաների ազատականացումից բացի ի՞նչ արդյունք կարող են մատնանշել քննարկմանը ներկա պետությունների ներկայացուցիչները, Ուկրաինայի ներկայացուցիչն ասաց․ «Ուկրաինայի հեղափոխությունն առանց ցավերի չէր, միշտ չէ, որ բարեփոխումներն այն արդյունքն են ունենում, ինչի հույսը հանրութունն ունի։ Մի կողմից մենք հասել ենք վիզաների ազատականացման. այն մարդիկ, ովքեր ցանկանում են ԵՄ գնալ, օգտվում են այդ հնարավորությունից, իսկ ովքեր չեն ցանկանում ԵՄ գնալ, օգտվում են Ասոցացման համաձայնագրի այլ ռեֆորմներից, որոնցից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Այս առումով որոշ առումով հաջողություններ ունենք, օրինակ՝ հակակոռուպցիոն կենտրոնների ստեղծումը»։

Լեհաստանի ներկայացուցիչ Կառոլինա Զբիտնևսկան ընդգծեց, որ Ասոցացման համաձայնագրի նպատակը կայուն զարցացման խթանումն է․ «Բացի վիզային ռեժիմի առավելություններից գոյություն ունի նաև ազատ ռոումիգից օգտվելու հնարավորությունը, որը գործում է ողջ տարածաշրջանում։ Գտնվելով այստեղ բջջային հեռախոսիս եկած մուտքային և ելքային զանգերի կամ կարճ հաղորդագրություն ստանալու համար պետք է վճարեմ երկու դոլար, սա խոչընդոտ է հանդիսանում իմ ազատ շփման համար»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե միջազգային հարթակում ինչպիսի՞ն կլինի Հայաստանի վարկանիշը, եթե այս անգամ ևս հրաժարվենք համաձայնագիրը ստորագրելուց, Մոլդովայի ներկայացուցիչն ասաց, թե ողջունում են հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ջանքերը համաձայնագիրը ստորագրելու համար։

Պետության մասին միջազգային հարթակում տպավորություն ստանում են ժողովուրդների, այլ ոչ թե առաջնորդների վերաբերյալ, իսկ Մոլդովայի ժողովուրդը դրական կարծիք ունի հայաստանցիների մասին։ Ստեփան Գրիգորյանն էլ հավելեց՝ հայաստանյան իշխանությունները վերջին երկու ամիսների ընթացքում բոլոր հնարավոր ու անհնար հարթակները օգտագործում են, որ հայտարարեն՝ համաձայնագիրը ստորագրելու են։

 

Սեդա Ղուկասյան