Լևոն Ալթունյանը՝ պետական միջոցները սեփական ընկերությանը ուղղելու մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, որ սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության պայմանագրերի հիմնական բաժինը կնքվել է իրեն պատկանող «Ինգո Արմենիա» ընկերության հետ:

«Կա համակարգչային բանաձև, և համակարգիչն է բաշխում հաճախորդներին: Ընդ որում` ամենաշատն «Ինգո Արմենիան» չէ էդ հարցում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջպահության նախարար Լևոն Ալթունյանը:

Ի դեպ, նախարարը հիշեցրեց՝ ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսն է միայն իրեն պատկանում, որն էլ հանձնել է հավատարմագրային կառավարման:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը, որի համաձայն՝ Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագրեր:

Շրջանառվող լուրերի համաձայն` պայմանագրերի մեծ մասը բաժին է ընկել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը, որը պատկանում է Լևոն Ալթունյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան