Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Փարիզ, որտեղ այսօր բանակցություններ կանցկացնի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Reuters-ը նկատում է, որ Թրամփի ու Մակրոնի համար այս հանդիպումը կարևոր է, քանի որ երկուսն էլ իրենց դիրքերն ամրապնդելու կարիք ունեն: Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Սիրիայում և Արևելյան Ուկրաինայում ստեղծված իրադրությունը:

