Արա Բաբլոյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը ողջունելով Միլան Շտեխին եւ նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ Ազգային ժողովում՝ կարեւորել է ՉՀ հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը՝ Չեխիան համարելով մեր ամենակարեւոր գործընկերներից մեկը Եվրոպայում:

Արա Բաբլոյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում եւ կարեւորել երկու երկրների համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին՝ 2017 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար:

Արա Բաբլոյանը փաստել է, որ Եվրոպական միությունը եղել ու մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը՝ հույս հայտնելով, որ նոյեմբերին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ հարաբերությունները կմտնեն իրավական նոր հարթություն:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման եւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերում:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնահարցին՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը՝ հարցը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

ՀՀ ԱԺ նախագահն իր անհանգստությունն է հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ. «Մեր մտահոգությունը կրկնապատկվում է, որովհետեւ ադրբեջանական կողմը չի ցանկանում նստել բանակցային սեղանի շուրջ եւ խաղաղ լուծում տալ հարցին: ԼՂ հիմնահարցը, ցավոք, չի դիտարկվում որպես ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, այլ որպես տարածքային խնդիր»:

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ կարեւորել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությունն ու հարաբերությունների աշխուժացումը:

Միլան Շտեխը նույնպես ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների հարաբերությունների խորացման գործում՝ նշելով, որ խորհրդարանները կարող են նպաստել տարբեր բնագավառներում կապերի հաստատմանն ու ընդլայնմանը:

Պարոն Շտեխը նշել է, որ ակնհայտ են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներն ու ժողովրդավարական առաջընթացը, եւ հույս հայտնել, որ ԵՄ հետ կնքվող նոր պայմանագիրը կխթանի հարաբերությունների զարգացմանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ Միլան Շտեխը նշել է. «Համակարծիք ենք Ձեզ հետ, որ հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձեւաչափն է, որով այս հարցը կարող է քննարկվել: ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող գերտերությունները պետք է ապահովեն հարցի խաղաղ լուծումը»:

Միլան Շտեխը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է պաշտոնական այցով այցելել Չեխիա:

Հանդիպման ավարտից հետո Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխն Ազգային ժողովի այգում եղեւնի է տնկել՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամության: