ԴԱՀԿ աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու փաստերով քրգործեր են հարուցվել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների փաստերով: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Այսպես, Երևան քաղաքի բնակչուհի Ս. Ս.-ն ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները սպասարկող ստորաբաժանման հարկադիր կատարող Ա. Բ.-ն, կատարողական վարույթի շրջանակներում, ուղղակի վաճառքով 8 հատ գույք իրացնելու որոշում է կայացրել: Ս. Ս.-ն գնել է նշված գույքից երկուսը, որոնց համար հարկադիր կատարող Ա. Բ.-ին վճարել է համապատասխան գումար, սակայն գնված գույքն իրեն ներկայացնելու ժամանակ նկատել է, որ դրանք վնասված են, որից հետո տվյալ գործարքն անվավեր ճանաչելու հայցով դիմել է դատարան:  Արդյունքում` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` 21.03.2017թ.-ին կայացրած որոշմամբ, գործարքն անվավեր ճանաչելու վերաբերյալ բողոքը բավարարվել է, սակայն հարկադիր կատարող Ա. Բ.-ն այդպես էլ չի կատարել դատական ակտի պահանջները:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցված քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Այսպես, քրեական գործի նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Հ.-ն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրել պարտապան Է. Ա.-ի դրամական միջոցների վրա: Սակայն որոշ ժամանակ անց, անտեսելով Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքով նախատեսված` պարտապանի գույքն արգելանքից հանելու հիմքերն ու կարգը, որոշում է կայացրել Է. Ա.-ի` բանկում գտնվող դրամական միջոցներն ամբողջությամբ արգելանքից ազատելու մասին:

Այսպիսով, ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: