ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 20-ին՝ ժամը 07:39-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում այրվում է ավտոմեքենա: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:05-ին, մարվել՝ 08:10-ին: Այրվել է «Range Rover» մակնիշի 77 AM 701 պետհամարանիշով (վարորդ՝1984 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ, …

