«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում վարչապետը հանձնարարեց կրկին շաբաթօրյակ անցկացնել

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականների շրջանակում անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրին և առաջիկա շաբաթօրյակին:

Կարապետյանը տեղեկացրեց, որ նախորդ ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել է ծավալուն աշխատանք, կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում:

Արդյունքում՝ այս տարվա հոկտեմբերի երեքի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր: Մշակվել և ԱԺ է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագիծը:

Հաշվի առնելով այն, որ չնայած արձանագրված հաջողություններին, առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված, շարունակական միջոցառումների, Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակայությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ հետևողականորեն «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում շարունակել աշխատանքները:

«Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պետք է ապահովի հոկտեմբերի 21-ին կայանալիք երրորդ համապետական շաբաթօրյակի անցկացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Պարոն Լոքյան, մենք նաև այն ծրագրերն ու ժամանակացույցերը, որ կազմել ենք, հետևողական պետք է գնանք: Մինչև տարվա վերջ 100 տոկոս պայմանագրերը պետք է կնքվեն», – հանձնարարեց կառավարության ղեկավարը:

Շողիկ Գալստյան