«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Հրազդան» ՔԿՀ 2 կալանավոր երեկ կոտրել են բաժնի ՁՊՎ-ի գույքը: Թվով հինգ կալանավոր բաժնի ՁՊՎ են ընդունվել, և խցում գտնվելու ժամանակ նրանցից երկուսը կոտրել են փայտյա պահարանը և լվացարանը: Կալանավորների նման ագրեսիվ պահվածքի պատճառն էլ հանդիսացել է այն, որ իրենց ներկայացնեն դատական նիստի, որից հետո տեղափոխեն «Հրազդան» ՔԿՀ:

