«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդյո՞ք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր մոտ չի հրավիրել ՀՀԿ ավագանու անդամներին եւ չի քննարկել ավագանու վերջին նիստում նրանց լկտի պահվածքը: Հիշեցնենք՝ ավագանու անդամներից Ծիտ մականունով Արմեն Սահակյանն ու Բլդի մականունով Հովհաննես Ավանեսյանը Անահիտ Բախշյանի հետ փորձել էին վիճել՝ ասելով. «լսի՛, արա՛ Անո», «պարո՛ն Բախշյան»: «Քաղաքապետի դիրքորոշումն հստակ է այդ …

