Արման Թաթոյանը Մոսկվայում Օմբուդսմենների եվրասիական դաշինք ստեղծելու մասին հուշագիր է ստորագրել

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Մոսկվայում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եվրասիական հարթությունում. օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովին։

ՄԻՊ-ից հայտնում են, որ համաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք այլ երկրների օմբուդսմաններ, ինչպես նաև միջազգային և դիվանագիտական կառույցների, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Համաժողովի ընթացքում Արման Թաթոյանը հանդես է եկել զեկույցով՝ մասնակիցներին ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի «Մարդու իրավունքների պատշպանի» նոր օրենսդրական կարգավորումներն ու զարգացման միտումները։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարևորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքները խոշտանգումների կանխարգելման ոլորտում։

Հանդիպման ավարտին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը, Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր տեսչության նախագահը և Ղըրղստանի օմբուդսմենը ստորագրել են հուշագիր Օմբուդսմենների եվրասիական դաշինք ստեղծելու մասին։