ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: Նախարարներն արձանագրել են, որ վերջին տարիներին երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում: Կողմերը կարևորել են արտաքին գերատեսչությունների ներդրումը Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում: Էդվարդ Նալբանդյանն ու …

