Հրապարակվեց Վահան Շիրխանյանի և Արթուր Վարդանյանի միջև խոսակցությունը. շոշափվում էր Սեյրան Օհանյանի անունը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոն և Նոր-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշում վնասազերծված Զինված խմբի գործով դատական նիստը:

Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանն աղմկահարույց բացահայտումներ արեց այսօրվա նիստին: Հրապարակվեց Զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի միջև զրույցը, որը տեղի էր ունեցել 2015 թվականի դեկտեմբերին: Խոսակցության մեջ անընդհատ հնչում էին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և մի շարք այլ հայտնի քաղաքական գործիչների անուններ:

Դատախազի հրապարակման համաձայան՝ Վահան Շիրխանյանն ասել է. «Սեյրան Օհանյանը դեմ է բոլորին, բոլորին նույն կերպ է վերաբերվում. Լֆիկին, Դոդին, Մկանը, նա ասում է, որ իրենք ժամանակին գողացել են, գռփել»:

Ըստ դատախազի ներկայացրած ձայնագրության` Արթուր Վարդանյանը ցանկացել է հանդիպել Սեյրան Օհանյանին, սակայն Վահան Շիրխանյանն ասել է, որ նա այս փուլում կխուսափի հանդիպել: Ձայնագրության մեջ նշվում էր, որ Արթուր Վարդանյանն անընդհատ շեշտել է, թե իրենց ծրագրի մասին գիտեն միայն ինքը՝ Շիրխանյանը և խոսակցությանը ներկա գործի անջատված մասով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանը:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը դատարանում հայտարարեց` պետք է ուսումնասիրվի արդյոք այդ ձայնագրությունը, որ արվել և տրվել է Լիլիթ Թորոսյանին, որպեսզի նա ներկայացնի և ազատ արձակվի, թե՞ անձամբ նա է դա կատարել:

Դատախազը նաև նշեց, որ խուզարկել են Վահան Շիրխանյանին պատկանող բնակարանը, որտեղից հայտնաբերել են` 11 փամփուշտ, 1 որսորդական հրացան և մեկ մեկփողանի հրացան: Դատարանը 30 րոպե ընդմիջում է հայտարարել:

Մանրամասները` ավելի ուշ: