Կարևոր է, որ քոչարին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, բայց ավելի կարևոր է, որ այն վերադարձվի մեր կենցաղ․ Գագիկ Գինոսյան

Լուրեր

10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
Բոլորը

Հայկական քոչարին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին Twitter-ում հայտնում է  կազմակերպության պաշտոնական էջը: 

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը Factor.am-ի հետ զրույցում շեշտեց՝ մեր վերաբերմունքը մեր մշակույթին չպետք է նման հանգամանքներից կախված լինի․ «Իհարկե, կարևոր է, որ հայկական քոչարին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, բայց շատ ավելի կարևոր է, որ այն վերադարձվի մեր կենցաղ։ Մենք պետք է մեր մշակույթին չվերաբերվենք որպես անցյալի մի էտապ, այլ պետք է հասկանանք, որ այն միտված է մեր ապագային։  Մեր մշակութային արժեքները հանրահռչակելու և աշխարհին այն հասանելի դարձնելու  հստակ քաղաքականություն պետք է ունենանք։ Արդյունքում նոր սերունդը ավելի պատշաճ վերաբերմունք կունենա իր արժեքների նկատմամբ»։

Գագիկ Գինոսյանի խոսքով եվրոպական արժեքներ պրոպագանդելով՝ հաճախ մոռանում ենք մեր ազգային դասերը, որոնք դարեր շարունակ ձևավորել են մեր հոգեբանությունը․ «Իհարկե, մշակույթը նույնպես քաղաքականություն է, պարի միջոցով մենք կարող ենք ազգային հոգեկերտվածք, էթնիկ հոգեբանություն, մտածողություն  ձևավորել»։

Հավելենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նստաշրջանն անցկացվում է դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում:

Նստաշրջանին նախատեսվում է 34 նոր հայտ դիտարկել:

Աննա Բաբաջանյան