«Ծառուկյան» խմբակցության որոշման հետևանքով հանրապետականի թեկնածուն առաջին փուլով կընտրվի նախագահի պաշտոնում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Թեև «Ելք» խմբակցությունը գրավոր պատասխան չի ստացել «Ծառուկյան» խմբակցությունից, այնուամենայնիվ բավարար է համարում դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրապարակային հայտարարությունը, որ նախագահի պաշտոնում սեփական թեկնածու չեն առաջադրելու: Բացի այդ, Գագիկ Ծառուկյանը նաև հայտարարել …

