Թուրքիայում լույս է տեսել թուրք գրողի՝ Հայոց ցեղասպանության թեմայով գիրքը

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք գրող Մուրաթ Աթաշը գրի է առել Հայոց ցեղասպանության դրվագներից մեկը, որը «Արմինե. Չորաք լեռան աքսորը» խորագրով լույս է ընծայվել Ստամբուլի «Արաս» հրատարակչությունում։ Թեմային անդրադարձել է թուրքական «Hürriyet» թերթի կայքը՝ ներկայացնելով Աթաշի հետ ացկացված հարցազրույցը. փոխանցում է EH-ն:

Գրքի սկզբում կարդում ենք․ «Օգոստոսյան այրող տապին մարդկանց սրտերում սարսուռ առաջացնող մի խավար իջավ գյուղի վրա։ Աշխարհը մի ակնթարթում քարացավ, թռչունների դայլայլը դադարեց, ծղրիդները լռեցին։ Բոլոր կենդանի արարածները թաքնվեցին իրենց բներում»։ Եվ հենց առաջին նախադասությունն արդեն հուշում է, որ գիրքն իր ընթերցողին տանելու է դժվարին և հարկադիր մի ուղևորության հետքերով։

Ուղևորություն, որն իր ողջ դաժանությամբ անակնկալ էր ինչպես հայերի, այնպես էլ նրանց դարավոր հարևանների՝ թուրքերի համար։ Սա Սարիղամիշի մարտերում զոհված Միհրանի, նրա մոր և հոր՝ գաղթի ճանապարհին մահացած Մանուշակի, բանտ նետված Արփիարի, Միհրանի պապի՝ Գալիպ էֆենդու պատմությունն է։ Թուրք սիրելիի և իր ընտանիքի վերադարձին անվերջ սպասող Արմինեի պատմությունը։

«Գիրքն ընթերցողին տեղափոխում է այլ ժամանակներ, երբ, ինչպես ասում էր Կարապետ էֆենդին, «լալիս էր արևը»։  Այդ արտահայտության ողջ իմաստն Արմինեն հասկանում է 1915թ․ գաղթի ճանապարհին, երբ տեսնում է ծարավից մահացածների դիակներ, հրոսակախմբերի կողմից բռնաբարված երիտասարդների մարմիններ և մարդկության բոլոր չարիքներին ականատես եղած ու մեկ գիշերում հասունացած երեխայի պես բացականչում է․ «Արևը լալիս է»։ Լալիս են լեռները, լալիս են ձորերը»,- գրում է Hürriyet-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու որոշեց Հայոց ցեղասպանության մասին գիրք գրել, Աթաշը պատմում է․ «Իրականում ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ դեռ ուսանողական տարիներին ուսուցիչն ինձ զրո նշանակեց «Հայերի տեղահանությունը» թեմայով հանձնարարության համար։ Այն ժամանակ աղբյուրները սահմանափակ էին։ Միայն Սիվասի նահանգային ժողովրդական գրադարանում 60-70 էջանոց մի գիրք կարողացա գտնել։ Այդ շատ սահամանփակ «տեղեկություններով» էլ պատրաստվեցի դասին։ Երբեք չեմ մոռանա վերջին նախադասությունը, որ ասացի դասարանում՝ իմ պատրաստած նյութը ներկայացնելուց հետո։ Ես ասացի․ «Մեղավոր էին և հայերը, և Օսմանյան կայսրությունը»։ Կարծում եմ՝ ուսուցչին բարկացրել էր այն, որ դուրս էի եկել պաշտոնական և սառը մոտեցումների սահմաններից, որոնցով առաջնորդվում է պատմությունը՝ անտեսելով մարդուն։ Հենց այդ «զրոն» էլ խթանեց ու սաստկացրեց թեմայի նկատմամբ հետաքրքրությունս»։

Դրանից հետո Աթաշը բազմաթիվ գրքեր ու փաստաթղթեր է ուսումնասիրում, լսում է տարեցների վկայությունները, գրի է առնում դրանք։ Ավելի ուշ, երբ դադարում է աշխատել թերթում, օգտագործում է ազատ ժամանակն ու գրի առնում այն պատմությունը, որն արդեն ձևավորվել էր իր մտքում՝ բոլոր այդ աղբյուրներն ուսումնասիրելու արդյունքում։

«Արմինեն, ում կոչում են «Էմինե», «ուրիշ մենք»-ն է։ Սա չեմ ասում որպես այս կամ այն կողմի ներկայացուցիչ։ Դրանով միայն թուրքերին կամ հայերին էլ նկատի չունեմ։ Արմինեն նույն քուրդն է, լազը, արաբը, չերքեզը, վրացին, եզդին կամ մյուսներից մեկը։ Չէ՞ որ այնքան նման ենք իրար։ Մեր մշակույթները, երջանկությունը, ցավը, բարկությունը, սերը և թշնամանքը կամ նախապաշարմունքները նման են։ Եվ ես համոզված եմ,  որ այդ նախապաշարմունքները կոտրելը կարող է նպաստել, որ ավելի առողջ հայացք դարձնենք ապագային», – նշում է գրքի հեղինակը: