Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության համար և ապրիլի 29-ի՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով, պատվոգրով և շնորհակալագրով: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար. «Պարը մեր մշակույթի անբաժանելի մասն է, որը նաև ձևավորում է մեր ինքնությունը: Եվ հենց ձեր գործունեության շնորհիվ մենք կարողանում ենք պարը զարգացնել և տարածել մեր երեխաների շրջանում: Այս տարի Պարի միջազգային օրը մեր հանրապետությունում շատ տեսանելի էր և վերածվել էր իրական տոնի, և դա առաջին հերթին շնորհիվ այն մեծ աշխատանքի, որ անում եք ամեն օր: Այն միավորել էր ոչ միայն տեղացիներին, այլև գրավել էր զբոսաշրջիկների հետաքրքրությունը, և, կարծում եմ, որպես ձևաչափ՝ ապագայում կարող է դառնալ գեղեցիկ ավանդույթ»:

Ժաննա Անդրեասյանը հիշատակել է պարի երախտավորների, մասնավորապես՝ Նորայր Մեհրաբյանի, Վիլեն Գալստյանի, Գագիկ Կարապետյանի, Ալբերտ Կիզիրյանի հոբելյանները՝ որպես կարևոր առիթ մեկ անգամ ևս ընդգծելու նրանց վաստակն ու գործունեությունը պարարվեստի զարգացման գործում: Նա նաև տեղեկացրել է, որ պարարվեստի հանրահռչակման ուղղությամբ պետությունը նախատեսում է նոր գործուն քայլեր իրականացնել:

Նախարարն առանձնակի շնորհակալություն է հայտնել նաև Ժողովրդական երգի ու պարի ազգային կենտրոնին՝ առանցքային դերակատարման համար: