Թուրք գործիչը հայտարարել է «նոր ASALA-ի» վերադարձի մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած իր գործունեությամբ և հակահայ տրամադրություններով հայտնի թուրքական «Պայքար հայկական անհիմն պնդումների դեմ» միության (ASİMDER) նախագահ Գյոքսել Գյուլբեյը նոր հայտարարությամբ է հանդես եկել. փոխանցում է EH-ն:

Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Գյուլբեյը հայտարարել է, որ «Հայաստանի ազատության հայ գաղտնի բանակը»՝ ASALA-ն, որի գործուենության դադարեցման մասին հայտարարվել էր 1984 թվականին, կրկին բացվել է Վրաստանի Ջավախք շրջանում «Վիրք-երկիր» անվամամբ:

Ըստ Գյուլբեյի՝ «Վիրք-երկիր» միությունը ահաբեկչական կառույց է, որը տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը կյանքի կոչելու համար օգտագործում է Հայաստանում և այլ երկրներում բնակվող  հայերին: ASİMDER-ի ղեկավարի պնդմամբ՝ Ախալքալաքում գտնվող ռուսական ռազմաբազան հեռանալիս դյուրակիր զինատեսակները  թողել է «Վիրք-երկրի» անդամներին: Նա նշել է, որ կազմակարեպության նախկին ղեկավար Վահագն Չախալյանը 2008 թվականին ձերբակալվել էր անջատողական կազմակերպություն հիմնելու և զենքի առուվաճառքով զբաղվելու մեղադրանքով:

Անդրադառնալով Ջավախքի նորագույն պատմությանը՝ Գյուլբեյը հայտնել է, որ Ջավախքի խնդիրն առաջացել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետ միաժամանակ: Բայց քանի որ հայերը չեն կարողացել լուծել ղարաբաղյան խնդիրը, Ջավախքի հարցով որոշ պահանջներ առկախել են՝ չցանկանալով փակել աշխարհի հետ կապող միակ դարպասը, որն անցնում է Վրաստանով:

Հակահայ գործունեությամբ հայտնի գործչի պնդմամբ՝ Վրաստանում բնակվում է 600 հազար ադրբեջանցի թուրք, որոնցից Ջավախքի մոտակա գյուղերում և ավաններում ապրողների կյանքին վտանգ է սպառնում, քանի որ «Վիրք-երկրի» և ASALA-ի աշխարհայացքը նույնն են: