Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործը մտել է դատարան. այս մասին տեղեկանում ենք «Datalex» տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ գործը վարույթ է ընդունելԱրմավիրի մարզի դատավոր Վահե Ռաֆիկի Խալաթյանը։ Ըստ մեղադրանքի՝ Ռուզաննա Մկրտչյանն ամուսնու կողմից պարբերաբար բռնության ենթարկվելու պատճառով կացնահարել է քնած ամուսնուն, ապա որդու հետ ամուսնու դին թաքցրել «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում։ Նշենք, որ …

