Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործը դատարանում է․ կինը մեղսունակ է ճանաչվել
Հասարակություն
09.01.2018 | 18:43Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործը մտել է դատարան. այս մասին տեղեկանում ենք «Datalex» տեղեկատվական համակարգից։
Նշվում է, որ գործը վարույթ է ընդունելԱրմավիրի մարզի դատավոր Վահե Ռաֆիկի Խալաթյանը։ Ըստ մեղադրանքի՝ Ռուզաննա Մկրտչյանն ամուսնու կողմից պարբերաբար բռնության ենթարկվելու պատճառով կացնահարել է քնած ամուսնուն, ապա որդու հետ ամուսնու դին թաքցրել «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում։
Նշենք, որ Ռուզաննա Մկրտչյանը մեղսունակ է ճանաչվել, փաստաբան Նաիրա Պետրոսյանի պնդմամբ՝ սա արդարացի որոշում չէր։
Լիլիթ Շաբոյան