Ես խորհուրդ կտամ զսպել մեր բոլոր ցանկությունները. Գագիկ Մելիքյանը՝ թանկացումների մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես համոզված եմ՝ այդ ամենը լուրջ ազդեցություն է ունենալու բոլոր խավերի վրա, և այդ ամենը չի բխում ոչ մեկի շահերից: Կարծում եմ՝ դա օգտագործել որպես պատրվակ և երթ անցկացնել՝ նույնպես չի բխում մեր ժողովրդի շահերից»,- Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով թանկացումների դեմ «Ելք»-ի կողմից հունվարի 19-ին անցկացվելիք երթին՝ ասաց Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ պարզաբանելով, թե այդ թանկացումները հիմնականում պայմանավորված են նոր Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելով:

«Չեմ կարծում, որ երթ անցկացնելը նպաստում է գնանկմանը: Երթ անցկացնելով չէ, որ գնանկում պետք է ակնկալել, այլ արդյունավետ աշխատանքով»,- շարունակեց Գագիկ Մելիքյանը՝ պնդելով, որ կառավարության ծրագրերի իրականացումը կնպաստի քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը:

Factor.am-ի հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտա քաղաքացիներին, ինչպե՞ս անեն մինչև կառավարության ծրագրերի իրականացման արդյունքում որևէ փոփոխություն լինի, իշխող ուժի ներկայացուցիչը հորդորեց զսպել ցանկությունները:

«Մարդիկ վարվում են այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում: Ես խորհուրդ կտամ այնպես, ինչպես ես եմ անում՝ զսպել մեր բոլոր ցանկությունները: Եվ իրականացնել այն, ինչ խիստ անհրաժեշտ է: Պետք չէ լուրջ նպատակներ, լուրջ ծրագրեր իրենց առջև դնեն՝ շատ մեծ ծախսերի հետ կապված»,- ընդգծեց Մելիքյանը:

Մեր դիտարկմանը՝ մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, Գագիկ Մելիքյանը համաձայնեց. «Ես համոզված եմ, որ կան մարդիկ, որոնց համար իրոք դժվար է, իրոք ընկալում եմ, բայց պետք է հորդորեմ, որ փորձեն ավելի շատ աշխատել: Միայն աշխատանքով է հնարավոր հասնել նպատակների իրականացման»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան