«Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ամենավտանգավոր սցենարը կարող էր լինել այն, որ Իրանը Սիրիայի պես մխրճվեր երկարատև քաղաքացիական պատերազմի մեջ. դա բարեբախտաբար չեղավ»,- անդրադառնալով վերջին օրերին Իրանում ծավալվող իրադարձություններին՝ Factor.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ շարունակելով. «Հաջորդ վտանգը կարող է լինել այն, որ Արևմուտքն է՛լ ավելի խստացնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: ԱՄՆ-ն արդեն իսկ պատժամիջոցների փաթեթ …

