Ադրբեջանական զորքերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մի կողմից մյուս կողմ են տեղաշարժվում։ Այս մասին Factor․am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը և հավելեց, որ ադրբեջանական կողմը ետ չի տանում իր զորքն ու զինտեխնիկան, և նրանք շարունակում են տեղակայված մնալ սահմանին զուգահեռ։ Դավիթ Բաբայանը նշեց, որ սահմանի որոշ հատվածներում՝ լեռնային հատվածներում, կուտակումներ …

