Ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկեցին մի քանի քաղաքացիների։ Ցուցարարների խոսքով՝ բերման են ենթարկվել երեք քաղաքացի։ Նշենք, որ այդ գործողության ընթացքում ոստիկանները հրում էին նաև լրագրողներին։ Այժմ Շահումյանի արձանի հարակից տարածքում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված։ Մանրամասները՝ տեսանյութում:

