Նախարար Վահրադյանը հանդիպել է հաշմանդամային սպորտը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը հանդիպել է հաշմանդամային սպորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հաշմանդամային սպորտի ոլորտի խնդիրները քննարկելու, նախարարության հետ համագործակցությունն ավելի սերտացնելուն ուղղված ծրագրեր մշակելու նպատակով. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը;

Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ շարունակվելու է սուրդլիմպիկ և պարալիմպիկ միջոցառումներին նախարարության կողմից ցուցաբերվող պետական աջակցությունը: Նա հորդորել է ոլորտում գործող կազմակերպություններին նախարարության մասնագետների հետ համատեղ ակտիվորեն աշխատել ոլորտը կանոնակարգող իրավական փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ, որը, դաշտը կանոնակարգող դրույթներից բացի, կսահմանի նաև համապատասխան միջոցառումների պլանը:

«Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է նախևառաջ ինքներս մեզ փոխենք՝ վեր մնանք անձնական ամբիցիաներից, միավորենք մեր հնարավորություններն ու հմտությունները: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի ոլորտում իրականացնել համակարգային փոփոխություններ: Անհրաժեշտ է ներկայացնել միջոցառումների պլան և ներկայացված ծրագրերը հիմնավորող փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ոլորտին ցուցաբերվող պետական աջակցության չափի փոփոխման հարցը»,- ասել է Լ. Վահրադյանը:

Ներկաները նախարարին են ներկայացրել բազմաբնույթ խնդիրներ, որոնք ինչպես ֆինանսական, այնպես էլ կազմակերպչական լուծումներ են պահանջում: Նախարար Լ. Վահրադյանը նշել է, որ դաշտը կարգավորող իրավական փաստաթղթի առկայության դեպքում կուղենշվեն նաև խնդիրների լուծման ճանապարհները, և համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել տեսանելի արդյունքների:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի նորանշանակ տեղակալ Սարգիս Ավագյանը։