Քանի՞ միլիոն է հատկացրել Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամին «Երևան» հիմնադրամը, որը պատրաստում են լուծարել

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը որոշել է լուծարել ոչ թափանցիկ աշխատող, մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված «Երևան» հիմնադրամի գործունեությունը։

Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը․ «Հիշու՞մ եք, որ ամիսներ առաջ Լենա Նազարյանը և ես դատի էինք տվել «Երևան» հիմնադրամին մեզ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է: Մեր ունեցած տեղեկություններով, այստեղ կարող էին լինել կոռուպցիոն սխեմաներ: Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել էինք դատարան, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին:

Ու ի՞նչ եմ իմանում երեկ. առաջիկա ավագանու նիստում քննարկվելու է հիմնադրամի լուծարման հարցը: Բայց դե հինադրամ փակելով հետքերը դժվար է մաքրել:

Հ.Գ. դատարանին նաև կմիջնորդենք կասեցնել լուծարումը մինչև անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվի»:

Նշենք, որ «Երևան» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ակտիվ համագործակցության մեջ է «Փյունիկ» հիմնադրամի հետ: Վերջինիս հոգաբարձուների նախագահն է ՀՀ պաշտոնաթող նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։

Factor.am-ին «Փյունիկ հիմնադրամի 2016 թվականի հաշվետվության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ, օրինակ, «Փյունիկ» հիմնադրամին  «Երևան» հիմնադրամից 2016 թվականին փոխանցվել է 199,555,330 հազ. դրամ՝ սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման համար, 400,000 մլն դրամ՝ բակերում խաղահրապարակների հիմնանորոգման և պահպանման համար։ 

Իսկ ահա «Երևան» հիմնադրամի 2017 թվականի հաշվետվության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ անհատներից և կազմակերպություններից հիմնադրամին փոխանցվել է 1,370, 811, 149 հազ. դրամ գումար։ Կանաչապատման, տոնական, մշակութային միջոցառումների համար՝ 550 մլն 744 հազար 427 դրամ, ՀՀ պետական բյուջեից՝ 20 մլն դրամ՝ բարձրահարկ բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման համար:  

Թե ինչու է որոշել Երևանի քաղաքապետրանը լուծարել այս հիմնադրամը, ինչ մութ պատմություն է թաքնված այս որոշման հետևում,  պարզ կլինի ավելի ուշ։